21/10/2010 11:51
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 9,6%-ՈՎ
2010 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) տարեկան կտրվածքով աճել է 9,6%-ով: Նման տվյալներ է հրապարակել Չինաստանի պետական վիճակագրական բյուրոն: Նշենք, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն գրանցել է աճի առավել բարձր տեմպ` 10,3%:
Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով տնտեսական աճը Չինաստանում կազմել է 10,6%:
Հատկանշական է, որ վերլուծաբաններն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի համար կանխատեսել էին ՀՆԱ-ի աճի առավել ցածր մակարդակ` 9,5%-ի սահմաններում:
Նշենք նաև, որ սեպտեմբերին Չինաստանի արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալն աճել է 13,3%-ով, իսկ սպառողական գների աճը երկրում այս մեկ ամսվա ընթացքում կազմել է 3,6%:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
