21/10/2010 12:35
ԱՄԵՐԻԿՅԱՆ MORGAN STANLEY ԲԱՆԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՐՃԱՏՎԵԼ Է 67%-ՈՎ
Ամերիկյան Morgan Stanley բանկն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 67%-ով և կազմել 313 մլն դոլար: Նշենք, որ նախորդ տարվա նույն եռամսյակի արդյունքներով Morgan Stanley բանկն ապահովել էր 936 մլն դոլարի զուտ շահույթ:
Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում բանկի հասույթը կրճատվել է 20%-ով և կազմել 6,8 մլրդ դոլար, իսկ շահույթը մինչ հարկումը կրճատվել է 46%-ով` կազմելով 800 մլն դոլար:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Morgan Stanley բանկի զուտ շահույթը կազել է 3,59 մլրդ դոլար, իսկ հասույթը, կրճատվելով շուրջ 43%-ով, կազմել է 23,8 մլրդ դոլար:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
