21/10/2010 16:13
PERNOD RICARD-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10%-ՈՎ
Ալկոհոլային խմիչքներ արտադրող ֆրանսիական առաջատար Pernod Ricard ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 10%-ով:
Ինչպես նշվում է ընկերության տաևածած հաղորդագրության մեջ` վաճառքի ծավալների աճը պայմանավորված է ամերիկյան ու ասիական, ինչպես նաև ռուսական և ուկրաինական շուկաներում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճով: Հատկանշական է, որ Absolut օղու արտադրությամբ հայտնի ֆրանսիական ընկերության վաճառքից ստացված հասույթն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 1,88 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ Pernod Ricard-ը Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատերն է: Ընկերությունն ամբողջ աշխարհում հայտնի է Absolut, Ricard, Chivas Regal, Jameson, Havana և մի շարք այլ «ալկոհոլային» բրենդներով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
