22/10/2010 11:02
ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ NOKIA-Ն ՎԱՃԱՌԵԼ Է 110,4 ՄԼՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ
Բջջային հեռախոսների շուկայի առաջատար ֆիննական Nokia ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 529 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում Nokia-ն կրել էր 559 մլն եվրոյի զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում Nokia-ի հասույթն աճել է 5%-ով և կազմել 10,271 մլրդ եվրո, իսկ բջջային հեռախոսների վաճառքից ստացված եկամուտների համախառն ծավալն աճել է 4%-ով և կազմել 7,174 մլրդ եվրո: Ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում Nokia ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 110,4 մլն բջջային հեռախոս: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 2%-ով:
Հատկանաշական է, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին զուտ շահույթի և հասույթի առավել ցածր մակարդակ:
Ընթացիկ տարվա համար Nokia-ն կանխատեսում է շուկայում իր մասնաբաժնի որոշակի կրճատում` 2009 թվականի համեմատությամբ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
