22/10/2010 12:32
ԱՅՍ ՏԱՐԻ AMAZON.COM-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 42%-ՈՎ
Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն օնլայն խանութի սեփականատերն, ամփոփել է 2010 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 42%-ով և կազմել 736 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Amazon.com-ի զուտ շահույթը կազմել էր 518 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջինն ինն ամիսների արդյունքներով Amazon.com-ի հասույթն աճել է 41%-ով և կազմել 21,257 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է 40%-ով և կազմել 932 մլն դոլար:
Նշենք նաև, որ այս տարվա միայն երրորդ եռամսյակի արդյունքներով Amazon.com-ի զուտ շահույթը տարեկան կտրվածով աճել է 16%-ով և կազմել 231 մլն դոլար, իսկ հասույթն աճել է 38%-ով` կազմելով 7,56 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ այս տարվա միայն երրորդ եռամսյակի արդյունքներով Amazon.com-ի զուտ շահույթը տարեկան կտրվածով աճել է 16%-ով և կազմել 231 մլն դոլար, իսկ հասույթն աճել է 38%-ով` կազմելով 7,56 մլրդ դոլար:
Ներկա դրությամբ Amazon.com ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
