22/10/2010 14:51
L'OREAL – ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԿ ԲՐԵՆԴՆԵՐԸ
Կոսմետիկայի արտադրությամբ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն ամփոփել է եռամսյակային գործունեության արդյունքները: L”Oreal ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների զգալի աճ` առավելապես շնորհիվ իր թանկ բրենդների նկատմամբ պահանջարկի աճի: Այսպես, սպառողների շրջանում վերջին ամիսներին առավել մեծ հետարքրություն են ներկայացրել Yves Saint Laurent և Lancome բրենդները:
Ընկերության ներկայացրած տվյալներից հետևում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով L”Oreal-ի վաճառքի ծավալները կազմել են 4,85 մլրդ եվրո: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամիսների համար կանխատեսել էին ցուցանիշի համեմատաբար ցածր մակարդակ` 4,72 մլրդ եվրոյի սահմաններում:
Հատկանաշական է, որ վերջին ժամանակահատվածում, ընկերության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության համաձայն, L”Oreal-ի արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճ է գրանցվել ոչ միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում, այլև մնացյալ երկրներում:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
