22/10/2010 16:22
FANNIE MAE ԵՎ FADDIE MAC ՀԵՓՈԹԵՔԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ ԿՍՏԱՏՆԱՆ 363 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան խոշորագույն հիփոթեքային Fannie Mae և Freddie Mac գործակալությունների հատկացված պետական աջակցության ծավալները առաջիկա երեք տարիների կտրվածքով կարող են կազմել 363 մլրդ դոլար:ԱՄՆ բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության վերլուծաբանների գնահատմամբ` 2013 թվականին այս երկու ընկերություններին տրամադրված ֆինանսական աջակցության ծավալները կտատանվեն 221-363 մլրդ դոլարի սահմաններում: Նշենք, որ Fannie Mae և Freddie Mac գործակալություններին պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ հատկացվել է 148 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ ամերիկյան կառավարության որոշման համաձայն հիփոթեքային Fannie Mae և Freddie Mac գործակալությունները այս տարի լքել են Նյու-Յորքի ֆոնդային բորսան (NYSE): Ամերիկյան ֆինանսական շուկայի այս երկու հսկաների սովորական բաժնետոմսերն այլևս չեն շրջանառվում NYSE բորսայում: Կառավարության այս որոշումը պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալությունների լուրջ ֆինանսական խնդիրներով:
Հիշեցնենք, որ Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալությունները առանցքային դեր են խաղում ԱՄՆ հիփոթեքային ֆինանսավորման համակարգում: Այս երկու ընկերություններին բաժին է ընկնում ԱՄՆ հիփոթեքային վարկերի համախառն ծավալի գրեթե կեսը: Եվ եթե ճգնաժամի պայմաններում այս ընկերություններին աջակցության ձեռք չմեկներ ԱՄՆ կառավարությունը, ապա, հավանաբար, հիփոթեքային հսկաները կսննկանային:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
