Պաշտոնական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.50+0.50
EUR BUY - 445.00-1.00 EUR SELL - 450.00+0.00
OIL:  BRENT - 67.39+0.63 WTI - 63.56+0.55
COMEX:  GOLD - 3669.90-0.12 SILVER - 41.55+0.14
COMEX:  PLATINUM - 1394.10+0.66
LME:  ALUMINIUM - 2625.00+0.29 COPPER - 10013.00+0.99
LME:  NICKEL - 15146.00-0.55 TIN - 34606.00+1.00
LME:  LEAD - 1987.00-0.25 ZINC - 2886.50+0.35
FOREX:  USD/JPY - 147.4-0.01 EUR/GBP - 1.1695-0.11
FOREX:  EUR/USD - 1.1695-0.11 GBP/USD - 1.3523-0.04
STOCKS RUS:  RTSI - 1081.07-2.70
STOCKS US: DOW JONES - 45490.92-0.48 NASDAQ - 21886.06+0.03
STOCKS US: S&P 500 - 6532.04+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 44372.50+1.22 TOPIX - 3147.76+0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 26086.32-0.43 SSEC - 3875.31+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 9225.39-0.19 CAC40 - 7761.32+0.15
STOCKS EUR:  DAX - 23632.95-0.36
11/09/2025  CBA:  USD - 382.75+0.26 GBP - 517.32-0.42
11/09/2025  CBA:  EURO - 447.21-0.3
11/09/2025  CBA:  GOLD - 44925+45 SILVER - 507.06-0.14
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՈՒՐԱԼԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
25/10/2010 11:16
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՈՒՐԱԼԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եկատերինբուրգում այցելել է Ուրալի դաշնային համալսարան, հանդիպել տեղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, լսարանին ներկայացրել աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իր տեսակետը և պատասխանել մի քանի հարցերի։ 

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` համալսարանի ռեկտոր Վիկտոր Կոկշարովը նշել է, որ բուհում ուսանում են նաև հայազգի ուսանողներ, իսկ իրենց նպատակն է համագործակցել Երևանի պետական համալսարանի հետ։ Ըստ ռեկտորի` բուհի շրջանավարտներից շատերն իրենց գործունեությունն են իրականացրել նաև հայաստանյան ձեռնարկություններում, մասնավորապես` Մեծամորի ատոմակայանում, Սպիտակի երկրաշարժի ժամանակ մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին և ցուցաբերել հումանիտար օգնություն։ Նրա խոսքով` Ուրալի դաշնային համալսարանում ստեղծվել է նաև հայկական հետազոտությունների կենտրոն, որը պարբերաբար քննարկում և ուսումնասիրում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։ 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված հարցերը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումներին, զբոսաշրջության բնագավառում իրականացվելիք ծրագրերին։ Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող հարցին` ՀՀ վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ քարոզչական մեծ աշխատանք է տարվում։ «Հայկական հասարակական կառույցները քարոզչական մեծ աշխատանք են իրականացնում ողջ աշխարհում։ Նման կառույցներ են գործում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Այսօր կան տասնյակ երկրներ, որոնք ճանաչել և օրենքի ուժով դատապարտել են Հայոց ցեղասպանության փաստը։ Մենք մեծ ուշադրություն ենք ցուցաբերում 1915 թվականի ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին և նպաստում այս հարցի շուրջ գործող կառույցների գործունեությանը, որի նպատակն է ողջ աշխարհին ներկայացնել Ցեղասպանության իրողությունը, պատմությունը և դրա հետևանքները»,-ասել է Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչը, սակայն, մինչ այսօր իրականություն չի դարձել Թուրքիայի պատճառով։ «Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքական այնպիսի դրույթներ, որի նպատակն է կարգավորել հարևանների հետ հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները բոլորի հետ, սակայն նրանք դրան պատրաստ չեն։ Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Հայաստանը դրանք ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին վավերացնելու համար, Թուրքիան հետ կանգնեց այդ քայլից` Հայաստանի առջև դնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի վերաբերյալ նախապայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական ծրագրերին, նշել է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այս ոլորտում անկում է նկատվել։ «Մենք իրականացրեցինք հակաճգնաժամային ծրագրեր դրան դիմագրավելու համար։ Այդ ծրագրերի արդյունքում անցանք տնտեսության դիվերսիֆիկացմանը, օգնեցինք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին շարունակելու գործունեությունը։ Ճիշտ է, արդյունքում մեծացավ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքի ծավալը, սակայն սկսվեց վերականգնվել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Այս տարի անկում է նկատվում միայն գյուղատնտեսության ոլորտում, որի խնդիրների լուծման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով, զբոսաշրջությունը Հայաստանի զարգացման գլխավոր ուղղություններից մեկն է։ «Հայաստանում առկա է տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Մի քանի օր առաջ առանձնահատուկ տեղանքում` Տաթևում, բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որն իր տեղը կգտնի տուրիզմի համաշխարհային քարտեզի վրա։ Ծրագրեր են իրականացվում Ջերմուկը, Արզնին, Սևանը տուրիզմի ոլորտում զարգացնելու ուղղությամբ, վերականգնվում են վերջիններիս ենթակառուցվածքները»,- ասել է ՀՀ վարչապետը` հույս հայտնելով, որ հանդիպմանը ներկա ուսանողներից շատերը կայցելեն հայկական տուրիստական կենտրոններ, կծանոթանան Հայաստանի պատմությանը։

Այնուհետև Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եկատերինբուրգի «Ուրալէլեկտրոմեդ» գործարան, ծանոթացել վերջինիս ոսկու ձուլման, պղնձի վերամշակման և ցինկապատման արտադրամասերի աշխատանքներին։ Գործարանի տնօրեն Վլադիմիր Կոլոտուշկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղյակ է Հայաստանում դեռևս խորհրդային տարիներից գործող արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների մասին։«Իհարկե կա համագործակցության մեծ ներուժ, որը ցանկանում ենք իրագործել։ Ընկերությունը տարեկան արտադրում է 30 հազար տոննա մետաղ, որից 50 տոկոսն արտահանում է հարավարևելյան Ասիայի երկրներ»,- ասել է նա։

AMP
11/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.75
+0.26
Եվրո (EUR)
447.21
-0.3
Ռուբլի (RUR)
4.5008
-0.0049
Լարի (GEL)
141.97
-0.12
44925
+45
Արծաթ
507.06
-0.14