Բիզնես

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.50+0.50
EUR BUY - 445.00-1.00 EUR SELL - 450.00+0.00
OIL:  BRENT - 67.39+0.63 WTI - 63.56+0.55
COMEX:  GOLD - 3669.90-0.12 SILVER - 41.55+0.14
COMEX:  PLATINUM - 1394.10+0.66
LME:  ALUMINIUM - 2625.00+0.29 COPPER - 10013.00+0.99
LME:  NICKEL - 15146.00-0.55 TIN - 34606.00+1.00
LME:  LEAD - 1987.00-0.25 ZINC - 2886.50+0.35
FOREX:  USD/JPY - 147.4-0.01 EUR/GBP - 1.1695-0.11
FOREX:  EUR/USD - 1.1695-0.11 GBP/USD - 1.3523-0.04
STOCKS RUS:  RTSI - 1081.07-2.70
STOCKS US: DOW JONES - 45490.92-0.48 NASDAQ - 21886.06+0.03
STOCKS US: S&P 500 - 6532.04+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 43837.67+0.87 TOPIX - 3140.97+0.60
STOCKS CHINA:  HANG SENG - 26200.26+1.01 SSEC - 3812.22+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 9225.39-0.19 CAC40 - 7761.32+0.15
STOCKS EUR:  DAX - 23632.95-0.36
10/09/2025  CBA:  USD - 382.49-0.46 GBP - 517.74-2.08
10/09/2025  CBA:  EURO - 447.51-2.53
10/09/2025  CBA:  GOLD - 44880+154 SILVER - 507.2+0.06
Ford-ը վաճառել է երկու անգամ ավելի շատ էլեկտրական Mustang, քան բենզինով աշխատող-ը վաճառել է երկու անգամ ավելի շատ էլեկտրական Mustang, քան բենզինով աշխատող
11/09/2025 14:35
Կիսվել

Ford-ը վաճառել է երկու անգամ ավելի շատ էլեկտրական Mustang, քան բենզինով աշխատող-ը վաճառել է երկու անգամ ավելի շատ էլեկտրական Mustang, քան բենզինով աշխատող

Ավտոմոբիլային աշխարհը փոխվում է ավելի արագ, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Mustang-ը, որը երբևէ համարվում էր «մաքուր» բենզինային շարժիչի խորհրդանիշ, այսօր ավելի շատ ասոցացվում է էլեկտրական քարշի հետ։ Ford-ի որոշումը լեգենդար անունը տալու Mach-E քրոսովերին քննարկումների առիթ էր դարձել, բայց վաճառքների վիճակագրությունը ցույց է տալիս՝ ընտրությունը ճիշտ էր։

Օգոստոսին ԱՄՆ-ում վաճառվել է 7226 հատ Mustang Mach-E՝ ավելի քան կրկնակի շատ, քան դասական կուպեները և կաբրիոլետները, որոնք գտել են ընդամենը 3235 գնորդ։ Քրոսովերի նկատմամբ հետաքրքրության աճը մասնագետները կապում են նաև էլեկտրոմոբիլների համար դաշնային հարկային արտոնության ժամկետի ավարտի հետ, ինչն ամռան վերջին շաբաթներին խթանել է պահանջարկը։

Ռեգո Ինշուրանս

Տարեկան դինամիկան նույնպես խոսում է էլեկտրական Mustang-ի օգտին։ Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ford-ը վաճառել է 34.319 Mach-E, ինչը 6.7%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը՝ 32.167 մեքենա։ Իսկ բենզինով աշխատող Mustang-ի վաճառքները նվազել են 8.3%-ով՝ կազմելով 31.015 միավոր։

Ford-ի համար օգոստոսն ընդհանուր առմամբ էլեկտրաֆիկացման աճի ամիս էր։ F-150 Lightning-ի վաճառքներն աճել են 21.2%-ով (3217 մեքենա), թեև տարեկան կտրվածքով դեռ հետ են մնում (-9.7%)։ Ընդհանուր առմամբ ավտոարտադրողն ԱՄՆ-ում վաճառել է 10.671 էլեկտրոմեքենա (+19.3%՝ նախորդ տարվա համեմատ), իսկ հիբրիդների վաճառքը կազմել է 18.773 (+24%)։

Ապրանքանիշի առաջատարը շարունակում է մնալ F-Series-ը՝ օգոստոսին վաճառված 68.318 պիկապով։ Համեմատության համար նշենք, որ հաջորդ ամենապահանջվածը՝ Explorer-ը գտել է 20.617 գնորդ։

Այսպիսով, էլեկտրոֆիկացված մոդելները՝ EV-ներն ու հիբրիդները միասին, Ford-ի վաճառքներում գրավում են ավելի տեսանելի տեղ՝ ձևավորելով ընկերության անցումային ռազմավարությունը․ ոչ միայն «մաքուր» մարտկոցային մեքենաներ, այլև հիբրիդներ նրանց համար, ովքեր առայժմ պատրաստ չեն հրաժարվել ներքին այրման շարժիչներից։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.49
-0.46
Եվրո (EUR)
447.51
-2.53
Ռուբլի (RUR)
4.5057
-0.0949
Լարի (GEL)
142.09
-0.16
44880
+154
Արծաթ
507.2
+0.06