Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
27/10/2010 10:38
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` հոկտեմբերի 26-ին,  ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին: Նրանք Հայաստանում են գտնվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում խորհրդի նիստի անցկացումը, ընդգծելով, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ կանոնադրական և ոլորտային մարմինների աշխատանքին: Սերժ Սարգսյանը կարևորել է մաքսային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների տնտեսությունների ինտեգրման խորացմանը, մաքսային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը, ընթացակարգերի կատարելագործմանը, որի շնորհիվ նաև հնարավորություն է ստեղծվում առաջացող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու:

Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ մաքսային ծառայությունների ղեկավարների երևանյան նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերն ու դրանց վերաբերյալ կայացվելիք որոշումները թույլ կտան նոր որակի բարձրացնել մաքսային ծառայությունների միջև համագործակցությունը: Այդ ամենը, Նախագահի խոսքով, կնպաստի մասնակից-պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության ակտիվացմանն ու, ի վերջո, տնտեսության զարգացման հետ միասին` քաղաքացիների բարեկեցությանը, ինչը բխում է ցանկացած պետության շահերից:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահին` Երևանում նիստն անցկացնելու հրավերի համար, նշելով, որ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հաճախակի դարձած հանդիպումներն անցնում են բավականին գործնական մթնոլորտում և փոխադարձաբար օգտակար են: Նրանք Սերժ Սարգսյանին ներկայացրել են ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը: 

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել խորհրդի աշխատանքին:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6