ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 10-ՐԴ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐՆ ԱՊՐՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ
Աշխարհի յուրաքանչյուր 10-րդ միլիարդատերն ապրում է Շվեյցարիայում, ընդ որում այս երկրի բնակչության ընդամենը 3%-ի ընդհանուր կարողությունը համամասնական է և անգամ փոքր ինչ գերազանցում է մնացյալ 97%-ի համախառն հարստությունը: Այսպիսին է Բազելյան համալսարանի վերլուծաբանների կատարած հետազոտության արդյունքները:
Հեղինակներն իրենց 440-էջանոց զեկույցում ներկայացրել են աշխարհի միլիարդատերերի «աշխարհագրական բաշխվածության առանձնահատկությունները» և Շվեյցարիայի հարուստ բնակչության մասին վիճակագրական տվյալներ: Եվ այսպես, Շվեյցարիայում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մեկ հազարերորդը, կենտրոնացված է ամբողջ աշխարհի մասնավոր կապիտալի 1,1%-ը: Աշխարհի շուրջ 1000 միլիարդատերերից 100-ն այսօր ապրում է Շվեյցարիայում: