ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ
Հայտնի ֆինանսիստ ու բարեգործ ամերիկացի Ջորջ Սորոսը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն օրինականացնել մարիխուանայի օգտագործումը: Wall Street Journal–ում հրապարակված իր հոդվածում Սորոսը վստահություն է հայտնել, որ եթե ամերիկյան իշխանություններն օրինականանցնեն մարիխուանայի վաճառքը, ապա կարող են վերահսկել դրա օգտագործումը, ինչպես նաև ուղղակիորեն կապահովվեն հարկային մուտքեր, որի արդյունքում ամերիկյան կառավարությունը կկուտակի միլիարդավոր դոլարներ։ Սորոսն ապարդյուն է համարում ամերիկյան կառավարության բոլոր փորձերը` մարիխուանայի օգտագործումը արգելելու ուղղությամբ:
Նշենք, որ արդեն նոյեմբերին քննարկման է դրվելու մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու և ոչ մեծ քանակով վերջինիս օրինական արտադրելու հարցը։