Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
06/05/2021 17:28
Կիսվել

Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը գրանցել է 11-րդ անընդմեջ ամսական աճը:

Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները ապրիլին աճել են՝ արձանագրելով տասնմեկերորդ անընդմեջ ամսական աճը: Աղյուսակը գլխավորում է շաքարի գնաճը, իսկ հացահատիկային մշակաբույսերի գները վերականգնվել են:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ապրիլ ամսվա ընթացքում կազմել է միջինը 120.9 նիշ, ինչը 1.7 տոկոսով բարձր է մարտ ամսվա համեմատ և  30.8 տոկոսով բարձր՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից:  Այն 2014թ.-ի մայիսից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը  ամսվա ընթացքում աճել է 3.9 տոկոսով՝ 2020թ.-ի ապրիլի համեմատ գրանցելով համարյա 60 տոկոսով ավելի բարձր ցուցանիշ: Այսպիսի գնաճը պայմանավորված է Բրազիլիայում ցածր բերքատվությամբ և Ֆրանսիայում ցրտահարության պատճառած վնասներով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին աճել է 1.8 տոկոսով՝ պայմանավորված արմավենու յուղի գնառաջարկի բարձրացմամբ, քանզի խոշոր արտահանող երկրներում կանխատեսվում էր արտադրության տեմպի դանդաղում:  Սոյայի և հլածուկի յուղերի գները նույնպես աճել են, իսկ արևածաղկինը՝ փոքր ինչ նվազել:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1.7 տոկոսով: Տավարի, գառան և խոզի մսի գնառաջարկի աճը պայմանավորված է Արևելյան Ասիայում այդ մթերքների մեծ պահանջարկով: Թռչնամսի գները կայուն են մնացել:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը  ապրիլին աճել են 1.2 տոկոսով, ինչը 26 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:  Եգիպտացորենի գները աճել են 5.7 տոկոսով՝ գրանցելով 66.7 տոկոսով ավելի բարձր ցուցանիշ, քան նախորդ տարի էր: Նման աճը պայմանավորված է ԱՄՆ-ում կանխատեսվածից ավելի քիչ տնկումներով, ինչպես նաև Արգենտինայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում մշակաբույսի վիճակի հետ կապված մտահոգություններով: Ցորենի միջազգային գները հիմնականում կայուն են մնացել, իսկ բրնձինը, գարունը և սորգոյինը՝ մի փոքր նվազել:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1.2 տոկոսով: Կարագի, պանրի և անյուղ կաթի փոշու գնառաջարկի աճը պայմանավորված է Ասիայից ներմուծման մեծ պահանջարկով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25