Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
VOLKSWAGEN-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 12 ԱՆԳԱՄ
28/10/2010 14:54
Կիսվել

VOLKSWAGEN-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 12 ԱՆԳԱՄ

Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 12 անգամ և կազմել 2,1 մլրդ եվրո: Նշենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Volkswagen-ն ապահովել էր 172 մլն եվրո զուտ շահույթ: 
 
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Volkswagen ընկերութան  գործառնական շահույթն աճել է 7 անգամ և կազմել 1,99 մլրդ եվրո, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 18,4%-ով և կազմել 30,7 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով VW-ի զուտ շահույթն աճել է 5 անգամ` կազմելով 3,8 մլրդ եվրո, իսկ հասույթն աճել է 20%-ով և կազմել 92,5 մլրդ եվրո:

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում գերմանական ավտոարտադրողը համաշխարհային շուկայում իրացրել է 5,4 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրձ 13%-ով:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14