«Արմենիա» ավիաընկերությունը հաջորդ ամսվանից կսկսի նոր կանոնավոր չվերթներ դեպի Հուրգադա
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 12-ից կսկսի նոր կանոնավոր չվերթներ՝ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ:
Այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Չվերթները լինելու են շաբաթական 1 անգամ՝ աստիճանաբար հաճախականությունը հասցնելով 4 -ի։ Մայիսի 14-ին, տեղի կունենա չվերթի շնորհանդեսը, ինչպես նաև մեր ևս մեկ նոր նախագծի` Armenia tours-ի շնորհանդեսը։ Ավիաընկերությունը իր դուստր ձեռնարկության միջոցով, առաջարկելու է ամբողջական տուր փաթեթներ»,- նշել է Խաչատրյանը: