08/11/2010 12:21
ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի նոյեմբերի 6-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`
4 2 7 3 4 5 9 0
2010 թվականի նոյեմբերի 6-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին կամ վերջին 3, առաջին կամ վերջին 4, առաջին կամ վերջին 5, առաջին կամ վերջին 6, առաջին կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության: Ընդ որում, եթե առաջին կամ վերջին նիշերից սկսած 3 թվերն էլ համընկնեն միաժամանակ նույն հատուկ համարում, ապա պարգևավճարը կտրամադրվի յուրաքանչյուր համընկնման համար:
Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2010 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 30-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
