Ֆինանսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՊԵԿ. 2021թ. հունվար-մայիսին ապահովվել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
01/06/2021 14:57
Կիսվել

ՊԵԿ. 2021թ. հունվար-մայիսին ապահովվել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ

Հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.6 մլրդ դրամ

2021թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 618.4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ: 2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 583.6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ին՝ 571.2 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34.7 մլրդ դրամ կամ 5.9%, իսկ 2019թ. հունվար-մայիս ամիսների համեմատ աճը կազմել է 47.2 մլրդ դրամ կամ 8.3%:

Միաժամանակ, 2021թ. առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.6 մլրդ դրամ գումար: 2020թ. նույն ժամանակաշրջանում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին՝ 43.4 մլրդ դրամ: Այսինքն՝ 2021թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձված գումարների աճը կազմել է 15.8 մլրդ դրամ կամ 29.9%, իսկ 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 25.2 մլրդ դրամ կամ 58.1%: Վերադարձված գումարները վերաբերում են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներին, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներին, ինչպես նաև հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի փոխհատուցվող գումարներին:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9