Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունման 3-րդ փուլը
02/06/2021 15:29
Կիսվել

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունման 3-րդ փուլը

ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԻՐԻՍ ծրագրի շրջանակում հայտարարում է հայտադիմումների ընդունման 3-րդ փուլը SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են ԻՐԻՍ ծրագրի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիրախային խմբերի, մասնավորապես՝ սիրիահայերի եւ տեղացիների բիզնես նախաձեռնությունների աջակցությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։ 

Ծրագրի 3-րդ փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով: Հայտադիմումների ընդունման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։ 

Հայտադիմումներն ընդունվում են հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն) լեզվով։  ԻՐԻՍ ԲԻ-ը հրապարակել է  միաժամանակ ընթացող երեք ծրագրի հայտադիմում՝ SPARK, BUILD, START.

– SPARK ծրագիր՝  զարգացման վաղ փուլում գտնվող թիմերի համար, որոնք հնարավորություն կունենան օգտվելու նախաինկուբացիոն ծառայություններից՝ նախատեսված գաղափարը, տեխնոլոգիան և բիզնես մոդելը վավերացնելու համար:

– BUILD ծրագիր՝ այն թիմերի համար, որոնք ունեն վավերացված բիզնես գաղափար և բիզնես մոդել, և կստանան աջակցություն՝ հավաստի բիզնես և ֆինանսական նախագիծ կազմելու համար:

– START ծրագիր՝ համոզիչ բիզնես և ֆինանսական նախագիծ ունեցող թիմերի և ձեռներեցների համար, որոնք հնարավորություն կստանան օգտվելու ինկուբացիոն և ֆինանսավորման ծառայություններից:

ԻՐԻՍ ԲԻ-ի ծրագրերը նախատեսված են հետևյալ թիրախային խմբերի համար․ 

Ինքնազբաղվածներ․ ինքնազբաղված են համարվում ՀՀ օրենքով սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող ռեզիդենտ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռներեցները։ 

Ստարտափներ․ ստարտափ են հանդիսանում դեռևս պետական գրանցում չունեցող բիզնես նախաձեռնությունները կամ անհատ ձեռներեցները, ինչպես նաև «Փոքր և միջին ձեռնարկության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր և փոքր ձեռնարկությունները, որոնց պետական գրանցման պահից չի անցել 3 տարի։ 

Փոքր եվ միջին ձեռնարկություններ (ՓՄՁ)․ ԻՐԻՍ ԲԻ ծրագրի շրջանակում ՓՄՁ թիրախային խմբի մեջ են մտնում այն փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք գրանցված իրավաբանական անձ են կամ անհատ ձեռներեց, գործում են երեք տարուց ավելի  և որոնց գործունեությունից ստացված տարեկան հասույթը չի գերազանցում 100 մլն ՀՀ դրամը  (մոտ 190.000 եվրո)։

ԻՐԻՍ ԲԻ ծրագրերին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք՝ սիրիահայեր, տեղահանված այլ անձինք, հայրենադարձներ, լիբանանահայեր, ԵՄ և այլ երկրներից վերադարձած հայ միգրանտներ, ինչպես նաև տեղացիներ, ովքեր բնակվում և գործունեություն են ծավալում Հայաստանում։  

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումների 3-րդ փուլի հայտարարությունը գործում է 2021 թ․ հունիսի 1-ից, իսկ հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թ․ հունիսի 30-ն է։ 

Հայտադիմումները հասանելի են առցանց ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆեյսբուքյան էջում և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև բիզնես ինկուբատորի հիմնադիր կառույցների կայք էջերում՝  www.caritas.am և www.sme.am։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75