Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ռուսաստանի փոստը և Հայփոստը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև 
04/06/2021 16:53
Կիսվել

Ռուսաստանի փոստը և Հայփոստը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև 

Ռուսաստանի փոստը և Հայփոստը հայտարարում են էլեկտրոնային առևտրի և փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը և Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել:

Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան, ինչպես նաև բիզնես հաճախորդների (B2B) համար կազմակերպել Ռուսաստանի փոստի և Հայփոստի համատեղ կապուղի։  Միաժամանակ փոստային կապի օպերատորները նախատեսում են քննարկել իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև էքապրես առաքման սակագների նվազեցման և միջազգային կանոնավոր չվերթներով օդային առաքման ու այլ երկրներից տարանցման հարցերը։

Ընկերությունների քննարկման առարկաներից է նաև Հայաստանում առցանց հարթակի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ռուսական առցանց առևտրի հարթակների ապրանքները։ Միևնույն ժամանակ նախատեսվում է իրականացնել փոստային ծառայությունների թվայնացմանն ու էլեկտրոնային սպասարկմանն ուղղությունների հետագա փորձի փոխանակում։

«Մենք արդեն վաղուց և մեծ հաջողությամբ համագործակցում ենք Հայփոստի հետ։ Անցյալ տարվա սեպտեմբերին մենք կնքեցինք Ռուսաստանի և Հայաստանի միջև ծանրոցների առաքման սակագների եռակի նվազեցման մասին համաձայնագիր։ Արդյունքում Ռուսաստանի փոստով դեպի Հայաստան առաքումների քանակը 2021 թվականի 1-ին քառորդում 140 տոկոսով աճ ունեցավ 2020-ի առաջին քառորդի համեմատ։ Նոր համաձայնագիրը կավելացնի Հայաստանում ռուսական առցանց խանութների հաճախորդների թիվը, ինչպես նաև կհեշտացնի դրամական փոխհաշվարկներն ու կարագացնի մեր երկրների միջև ծանրոցների առաքումը»,– նշեց Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի փոստի հետ, և արդեն 2 հաջողված նախագիծ ունենք՝ ամբողջ Ռուսաստանի փոստային բաժանմունքներից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք փոստային դրամական փոխանցումները և Հայաստանից ՌԴ և հակառակ ուղղությամբ ծանրոցների առաքման հատուկ հայելային սակագինը։ Նշված նախագիծը հրաշալի արդյունքներ է տվել․ 2019 թվականի (կովիդի նախորդ տարին) համեմատ՝ 2021 թվականի առաջին քառորդում արդեն ունենք Հայաստանից ՌԴ ծանրոցների փոստփոխանակման աճ ավելի քան 11 անգամ, իսկ ՌԴ-ից Հայաստան գրեթե քառապատկվել է։ Վստահ ենք, որ այս համաձայնագիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, և մենք միասին ընդլայնելու ենք համագործակցությունը բոլոր ուղղություններում»,– նշեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերությունը Ռուսաստանի խոշորագույն դաշնային փոստային և լոգիստիկ օպերատորն է, որն ընդգրկված է ՌԴ ռազմավարական ձեռնարկությունների ցանկում։ Աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում հաճախորդների սպասարկման ավելի քան 42 000 գրասենյակների թվով, որոնց շուրջ 70%-ը տեղակայված է փոքր համայնքներում։ 2020 թվականին Ռուսաստանի փոստն առաքել է ապրանքային ներդրանքով  334,6 միլիոն առաքանի։ Էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունների համար Փոստը կրճատել է իր ծառայությունների հասանելիության ստացման գործընթացը՝ հասցնելով այն 30 րոպեի և ամբողջությամբ վերափոխելով առցանց տարբերակի։ Ինտերնետային խանութների համար գործում է նաև «Հեշտ վերադարձ» ծառայությունը, որը հաճախորդներին թույլ է տալիս վերադարձնել ապրանքը ցանկացած փոստային բաժանմունքում։ Իսկ ծանրոցները հնարավոր է ստանալ ոչ միայն փոստային բաժանմունքներում, այլև գործընկերների սպասարկման կետերում։ 

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75