Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – «TRY & BUY» ԱԿՑԻԱ` HI-LINE-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
11/11/2010 11:24
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – «TRY & BUY» ԱԿՑԻԱ` HI-LINE-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Try & Buy» (Փորձիր և գնիր) ակցիայի մեկնարկի մասին Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը: Մինչև 2010 թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթներից որևէ մեկին հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվելու ինտերնետից մինչև 2 Մբ/վ արագությամբ, կազատվի միացման վճարից և կստանա նվեր մոդեմ: Առաջին ամսվա ընթացքում  հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից, ապա նրան կտրամադրվի ընտրված սակագնային պլանով նախատեսված արագությունը:

«Ենթակառուցվածքների էական զարգացման շնորհիվ, «ԱրմենՏել» ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկելէլ միացման ավելի գրավիչ պայմաններ: Նոր առաջարկը թույլ կտա մեր հաճախորդներին փորձարկել ունիվերսալ օպերատորի ծառայությունների որակը և կայունությունը մինչ դրանց միանալը», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Try&Buy» ակցիայի շրջանակում բաժանորդը կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետ ծառայության առաջարկից միայն մեկ անգամ: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում` հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում: Մնացած պայմաններն, այդ թվում ծառայության անվճար  ակտիվացումն ու անվճար մոդեմը մնում են ուժի մեջ:

Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար:  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է  Հայաստանի 38 քաղաքում: Hi Line ծառայության միացման և սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և "Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով «Վիմպելկոմ Լթդ» հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց « Վիմպելկոմ Լթդ»-ի:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08