Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Գալաքսի» ընկերությունների խմբի 2021 ֆուտզալի մրցաշարի հաղթող է ճանաչվել «Յուքոմ-1» թիմը. տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը
09/06/2021 13:32
Կիսվել

«Գալաքսի» ընկերությունների խմբի 2021 ֆուտզալի մրցաշարի հաղթող է ճանաչվել «Յուքոմ-1» թիմը. տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը

Առողջ ապրելակերպն ու թիմային ոգին միասնականության լավագույն դրսևորումն են, իսկ թիմային սպորտը կորպորատիվ քաղաքացիության լավագույն օրինակներից մեկը: «Գալաքսի» ընկերությունների խումբը, առաջնորդվելով հասարակության առողջ ապրելակերպի խրախուսման սկզբունքով, կազմակերպել էր ֆուտզալի մրցաշար` «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021, որին մասնակցեցին խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմերը: Մոտ մեկ ամիս շարունակվող խաղերը ընթանում էին «Megafood», «TI’ME», «Yerevan Mall», «Kinopark», «Santafe», «Ucom-1», «Ucom-2» թիմերի շուրջ 80 մարզիկների միջև, և 2021թ.-ի հաղթող ճանաչվեց Ucom-1 թիմը:

«Շնորհավորում եմ «Ucom-1» թիմին «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021-ին ֆուտզալի մրցաշարում վաստակած հաղթանակի համար։ Վստահ եմ, որ թիմային ոգին, fair play-ն ու առողջ մրցակցությունը դրսևորվում են նաև թիմի ամենօրյա աշխատանքում, որտեղ յուրաքանչյուրս մեր փոքր դերակատարությամբ պայքարում ենք մեծ ծրագրերի իրագործման  և մարդկանց կյանքի որակը բարելավման համար», –  ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Հայաստանի լավագույն գործատուներից մեկի` «Գալաքսի» ընկերությունների խմբի չեմպիոնների լիգայի  եզրափակչում «Ucom-1» թիմը 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Galaxy» թիմի նկատմամբ, իսկ 3-րդ տեղի մրցախաղում  «Ucom-2»-ը 5-2 հաշվով հաղթեց «Megafood»-ին։ Ռմբարկուների ցանկը 9 գոլով գլխավորեց Megafood-ի ֆուտբոլիստ Միսակ Սիմոնյանը, իսկ լավագույն դարպասապահը «Ucom-1»-ից Միհրան Բաբայանն է։ Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ 16 ֆուտբոլային թեժ հանդիպում, ֆուտբոլիստները խփեցին 100 գոլ, ստացան 40 դեղին և 4 կարմիր քարտեր։

«Այս դժվարին փուլում անցկացվող ֆուտբոլային թեժ մրցախաղերում մենք լցվեցինք մեծ էներգիայով և մոտիվացիայով, իսկ ֆուտզալի մրցաշարը փոքր տոն դարձավ մեզ համար», – ասել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն, TI’ME թիմի ավագ Արսեն Մնացականյանը:

«Գալաքսի» Չեմպիոնների լիգան հրաշալի հնարավորություն էր առողջ ապրելակերպի և կորպորատիվ մշակույթի արժեքների բարձրացման համար», –  նշել է Chronograph ընկերության գլխավոր տնօրեն, «Galaxy» թիմի ավագ Գաբրիել Ավետիսյանը։

Լարված ու հետաքրքիր խաղերին իրենց եռանդուն աջակցությունը ցուցաբերեցին թիմերի երկրպագուներից կազմված ֆան-ակումբները, որոնք լեփ լեցուն տրիբունայից ակտիվորեն աջակցում էին թիմերին:

««Գալաքսի» Չեմպիոնների լիգան հիանալի առիթ էր «Գալաքսիի» աշխատակիցների համայնքի սպորտային ակտիվությունը խրախուսելու, աշխատակիցների միջև ներքին հաղորդակցության ապահովման և համայնքի զարգացման համար։ Ֆուտզալի մրցաշարով մենք նպաստում ենք առողջ մրցակցության սկզբունքների արմատավորմանը մեր համայնքում», – հավելել է «Գալաքսի» չեմպիոնների լիգայի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Խաչիկյանը։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որպես Հայաստանի լավագույն գործատուներից մեկը, իր համայնքի զարգացման համար տարբեր սոցիալական և կորպորատիվ քաղաքացիության նախագծեր է իրականացնում, այդ թվում նաև աշխատակիցների մասնակցությամբ սոցիալական ծրագրեր տարեցների և երեխաների համար, կրթական ծրագրեր խմբի ղեկավար կազմի մասնակցությամբ, արվեստի և դասական երաժշտության խրախուսում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանին խմբի բոլոր աշխատակիցների հրավիրատոմսերի տրամադրմամբ: Խմբում համայնքի զարգացման ծրագրերը ներառում են նաև աշխատակիցների փոխանակման, աշխատանքային պրակտիկաների և անձնային զարգացման ուղղությունները:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12