ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ՊԱՐՏԱԴՐԵԼ Է ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը սպառնացել է երկրի բանկերին, որ կազգայնացնի, եթե վերջիններս չաջակցեն Վենեսուելայի կառավարության մշակած բնակարանային շինարարության ծրագրին և չնդլայնեն հիփոթեքային վարկավորման ծավալները: Վենեսուելայի նախագահը երկրի Ազգային խորհրդից պահանջել է մշակել օրինագիծ, որի համաձայն բոլոր այն բանկերը, որոնք կհրաժարվեն բնակարանային շինարարության համար գումարներ հատկացնել, կգործեն պետական վերահսկողության տակ:
Ներկայումս գործող օրնեքի համաձայն, վենեսուելական բանկերը պարտավոր են իրենց վարկային պորտֆելի 10%-ն ուղղել բնակարային շինարարության պետական ծրագրերի ֆինանսավորմանը:
Նշենք նաև, որ այսօր Վենեսուելայի բանակային ոլորտի 28%-ը պատկանում է երկրի կառավարությանը: