Աշխարհ

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
DELL-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 55% ԱՃ
19/11/2010 10:09
Կիսվել

DELL-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 55% ԱՃ

Անհատական համակարգիչների արտադրությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն ընկերությունն` ամերիկյան  Dell Inc.-ն, ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 55%-ով և կազմել 1.708 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա այս նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 1,099 մլրդ դոլարի զուտ շահույթ:

Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ինն ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Dell ընկերության հասույթն աճել է 21%-ով և կազմել 45,802 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է 38%-ով և կազմել 2,288 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ ընթացիկ ֆինանսական տարվա միայն երրորդ եռամսյակի արդյունքներով Dell-ի զուտ շահույթը կազմել է 822 մլն դոլար, իսկ եռամսյակային հասույթն աճել է 19%-ով և կազմել 15.3 մլրդ դոլար:

Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Ներկայումս ընկերությունն անհատական համակարգիչների արտադրությամբ աշխարհի առաջատարներից մեկն է:

 

 

AMP
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85