Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Եվս 5 հայաստանցի աշակերտներ ավարտեցին Եվրոպական դպրոցը եւ ընդունվեցին հեղինակավոր միջազգային բուհեր
23/06/2021 15:12
Կիսվել

Եվս 5 հայաստանցի աշակերտներ ավարտեցին Եվրոպական դպրոցը եւ ընդունվեցին հեղինակավոր միջազգային բուհեր

«Արևելյան գործընկերության (ԱլԳ) Եվրոպական դպրոց» ծրագիրը Նոր դպրոցի (Վրաստանի միջազգային դպրոց) կազմակերպած վիրտուալ արարողության շրջանակում հպարտությամբ նշել է ԱլԳ վեց երկրներից իր ուսանողների երկրորդ խմբի ավարտելը: Ուսանողներին, նրանց ծնողներին և դասավանդողներին միացել էին Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը ու ՄԱԿ-ի Ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գրետե Ֆարեմոն, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլոբալ համավարակի արտակարգ և ծանր ժամանակներում ուսումնական գործընթացն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ դպրոցական համայնքի ստեղծարար և դիմակայուն ոգին մեծարելու համար:

«Իմ սիրելի ուսանողներ, ամենաանկեղծ շնորհավորանքներս եմ հղում ձեզ բոլորիդ: Հավատացած եմ, որ Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցում ստացած կրթությունն ամուր հիմք կծառայի ձեր հետագա նախաձեռնությունների համար… Գլոբալ համավարակի պայմաններում ուսում ստանալը դժվար խնդիր է, բայց դուք հաջողեցիք: Դուք խելացի և բանիմաց երիտասարդներ եք, լի վճռականությամբ, եռանդով ու հետաքրքրասիրությամբ, և ես ձեզ անձնական և մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավորություններով լի կյանք եմ մաղթում: Որակյալ կրթությունը կյանքի խոշոր ներդրում է, և ես հավատացած եմ, որ ապագայում այն նշանակալի նվաճումների ճանապարհ կհարթի ձեզ համար»,- 2021թ. ավարտական դասարանին ուղղված իր խոսքում ասաց Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ ՉԽԵՆԿԵԼԻՆ:

Կրթաթոշակային ծրագրի 2021 թվականի դասարանում ընդգրկված էին 34 ուսանողներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Նրանք բոլորը, այդ թվում՝ 24 աղջիկներ հաջողությամբ ավարտել են միջազգային բակալավրիատի (ՄԲ) դիպլոմային ծրագիրը և կշարունակեն բարձրագույն կրթություն ստանալ Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ իրենց հայրենի երկրների համալսարաններում: Ուրախալի է, որ շրջանավարտների 30 տոկոսը լրիվ կամ մասնակի կրթաթոշակ են ստացել աշխարհում հայտնի համալսարաններից ու կմիանան Իսպանիայում, Նիդեռլանդներում, Հունգարիայում, Իտալիայում, Բելգիայում, Էստոնիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և Կանադայում իրենց հասակակիցներին:

«Այսօրվա ավարտական դասի հաջողությունը նաև դիմակայունության և վճռականության դաս է: Դուք «թվայնացաք» և օգտվեցիք ձեր առջև ծառացած դժվարություններից դասեր քաղելու հնարավորությունից: Դուք ցուցաբերեցիք նվիրվածություն և ոգևորություն: Նոր դպրոցն օգնեց ձեր անհատական զարգացմանը և սեփական ապագան ձևավորելու հարցում ավելի ինքնուրույն դառնալուն»,- ավարտական միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:

2021 թվականի ավարտական դասարանի 34 շրջանավարտներից 5-ը Հայաստանից են, այդ թվում` մայրաքաղաք Երևանից, ինչպես նաև Վանաձոր և Կապան համայնքներից: Այս տարվա շրջանավարտների թվում ներառված բոլոր աղջիկներն արժանիորեն ստացել են ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ (հիմնականում՝ եվրոպական համալսարաններից) և իրենց հետագա ուսումնառությունը կշարունակեն տնտեսագիտության, ավիացիոն ճարտարագիտության, ազատական և տեսողական արվեստների ու ֆիզիկայի բնագավառներում:

«Տարբերությունն ակնհայտ է, երբ հետադարձ հայացք եմ նետում, թե ով էի ես երկու տարի առաջ և ով եմ հիմա: Մյուս մշակույթների հետ շփման ընթացքում մենք սովորեցինք լինել համաշխարհային քաղաքացի: Կամպուսում միասին ապրելը մեզ սովորեցրեց լինել անկախ և ավելի պատասխանատու: Պետք է ասեմ, որ մեր ուսուցիչներն այնքան շատ աշխատանք են կատարել մեզ հետ, մենք այնքան ենք կապվել նրանց հետ, որ հրաժեշտ տալն անչափ բարդ է»,- նշել է շրջանավարտ Նանե Վարդանյանը Երևանից, ով իր հետագա կրթությունը շարունակելու է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում՝ ստանալով ֆիզիկայի և համակարգչային գիտությունների կրկնակի մասնագիտացում: Նանեն, ով ստացել է լիարժեք կրթաթոշակ Բրիտանական Կոլումբիայում իր ուսման վարձը և կենցաղային ծախսերը հոգալու համար, վերջնարդյունքում նախատեսում է ստանալ դոկտորական աստիճան՝ ուսումնասիրելով սև խոռոչներում տեղեկատվական պարադոքսի թեման:

2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա կրթաթոշակ է շնորհվել արևելյան գործընկեր 6 երկրների տարբեր քաղաքային և գյուղական բնակավայրերից ընդհանուր առմամբ ավելի քան 105 ուսանողների՝ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: 2021թ. դրությամբ Եվրոպական դպրոցն ավարտել է երկու խումբ՝ բաղկացած 64 ուսանողներից (44 աղջիկ և 20 տղա), որոնք, ավարտելով ՄԲ դիպլոմային ծրագիրը, շարունակել են զարգացնել իրենց կարիերան բազմապիսի ոլորտներում՝ տնտեսագիտություն, կենսաքիմիական ճարտարագիտություն, ֆիզիկա, սոցիալական գիտություններ, արվեստ և մշակույթ, հաղորդակցություն և մեդիա, միջազգային և գլոբալ հարաբերություններ, բժշկագիտություն, իրավունք, ազատ արվեստ և համակարգչային գիտություններ: 2021-2023 ուսումնական շրջանի ընթացքում ծրագրին պատրաստվում է միանալ 40 ուսանողից բաղկացած մեկ այլ խումբ` դիմումների, գրավոր թեստերի և հարցազրույցների միջոցով խիստ մրցակցային հավաքագրման գործընթացն ավարտելուց հետո:

«Ձեր այսօրվա հաջողությունը ձեր իսկ աշխատասիրության, դիմակայունության և հնարամտության վկայությունն է: UNOPS-ը հպարտ է, որ մաս է կազմել այս ճամփորդությանը՝ աշխատելով Եվրոպական միության և այլ գործընկերների հետ համատեղ բարձրորակ կրթական հնարավորություններ առաջարկել Եվրոպայի Արևելյան հարևանության տարածքում: Միասին մենք կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար»,- ասել է ՄԱԿ-ի Ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գրետե Ֆարեմոն:

«Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցը» դրոշակակիր ծրագիր է և մեկն է Արևելյան գործընկերության համար սահմանված 2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներից: Այն ԱլԳ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար Եվրոպական միության (ԵՄ) մշակած ավելի լայն նախաձեռնություն է, որը նախատեսված է երիտասարդության կարիքները հոգալու համար ու կենտրոնացած է միջնակարգ կրթության վրա: Ծրագիրը մրցունակ և արժանիքների վրա հիմնված կրթաթոշակային ծրագրի միջոցով Եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ բարձրորակ կրթություն է առաջարկում ԱլԳ 6 երկրների ավագ դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին: Ակնկալվում է, որ ծրագիրը կբարձրացնի ուսանողների կրթության և զբաղվածության հնարավորությունները՝ խթանելով համագործակցությունը, բազմամշակութային ըմբռնումը, հանդուրժողականությունը և հիմնարար արժեքները և նպաստելով ԵՄ-ի և տարածաշրջանում նրա ներգրավվածության ավելի լավ ըմբռնմանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Այն իրականացնում է Ծրագրային ծառայությունների գրասենյակը (UNOPS)` Նոր դպրոցի (Վրաստանի միջազգային դպրոց), Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կազմակերպության հետ համագործակցությամբ:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72