Տնտեսական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 435.00+1.00 EUR SELL - 443.00+3.00
OIL:  BRENT - 64.89+1.55 WTI - 62.87+0.72
COMEX:  GOLD - 3361.50+1.66 SILVER - 34.25+3.32
COMEX:  PLATINUM - 1058.70+1.12
LME:  ALUMINIUM - 2466.00+0.90 COPPER - 9616.50+1.25
LME:  NICKEL - 15537.00+1.97 TIN - 30709.00+1.00
LME:  LEAD - 1981.00+1.17 ZINC - 2698.00+2.98
FOREX:  USD/JPY - 143.14-0.03 EUR/GBP - 1.1418+0.14
FOREX:  EUR/USD - 1.1418+0.14 GBP/USD - 1.3514-0.17
STOCKS RUS:  RTSI - 1126.53-0.62
STOCKS US: DOW JONES - 42305.48+0.08 NASDAQ - 19242.61+0.67
STOCKS US: S&P 500 - 5935.94+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 37446.81-0.06 TOPIX - 2771.11-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 23512.49+1.53 SSEC - 3361.98+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8774.26+0.02 CAC40 - 7737.20-0.19
STOCKS EUR:  DAX - 23930.67-0.28
03/06/2025  CBA:  USD - 383.86-0.09 GBP - 518.36-1.12
03/06/2025  CBA:  EURO - 437.49-0.75
03/06/2025  CBA:  GOLD - 41601+1142 SILVER - 410.29+1.94
«Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացվի 67,7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
24/06/2021 14:47
Կիսվել

«Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացվի 67,7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

«ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» ՍՊԸ-ն ներառվել է «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս»  ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ու արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

««Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։ ԱՏԳ-ում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,7 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Գործարար ծրագիրը գնահատվել է 82.4 միջին միավոր»,- ասված է հիմնավորման մեջ:

03/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.86
-0.09
Եվրո (EUR)
437.49
-0.75
Ռուբլի (RUR)
4.875
+0.0204
Լարի (GEL)
140.56
-0.03
41601
+1142
Արծաթ
410.29
+1.94