Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Վիվա ՄՏՍ. Վագոն-տնակների ապամոնտաժումը նպատակ՝ տարիների գործընկերների համար
28/06/2021 14:33
Կիսվել

Վիվա ՄՏՍ. Վագոն-տնակների ապամոնտաժումը նպատակ՝ տարիների գործընկերների համար

Վեցամյա Դավիթը դժկամությամբ է խոսում մանկության տան՝ մետաղյա վագոն-տնակի մասին: Ինքն ու քույրն այնտեղ են ծնվել, մեծացել և զգացել սահմանափակ տարածքում ապրելու դժվարությունը: Առանց խաղի և ընկերների այցելության մեծացած Մելինեն էլ անկեղծանում է, որ հայրիկին հոգսերով չծանրաբեռնելու համար, մայրը չի տրտնջացել, այլ իրենց սովորեցրել է երազել ու հաղթահարել խնդիրները: 

Վարդենիկ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքում կարևոր և դրական փոփոխություն է եղել: Գեղարքունիքի մարզին բնորոշ ոչ մեղմ կլիման այլևս խնդիր չէ նրանց համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընտանիքի երազանքների երկհարկանի տունը վերջապես կառուցվել է: 1992 թվականին, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տանտերը՝ Յուրիկը, յոթ տարի առաջ էր վագոն-տնակի կողքին տան շինարարություն ձեռնարկել, որն ավարտին հասցնել չէր կարողացել: Այժմ ամեն ինչ այլ է. դժվար օրերի հիշողությունն իր տեղը զիջում է լուսավոր ու դրական հույզերին: Մետաղյա վագոն-տնակի ապամոնտաժմանն էլ հաշված օրեր են մնացել: 

«Վագոն-տնակում էինք ապրում: Փոքրիկներիս մանկության տունը մետաղյա կացարան էր: Դժվար էր այդպիսի պայմաններում երեխաներ մեծացնելը. շարժվելու տեղ չկար, կոմունալ հարմարություները բացակայում էին, անգամ ջուրն էր դրսում, և խմելու համար ստիպված էինք լինում դրսից բերել: Ամռանը ներսում շատ շոգ էր, ձմռանը՝ ցուրտ: Կենցաղավարությունն անհարմար էր ու բարդ: Բայց, երբ ստիպված ես՝ պետք է նաև հարմարվել: Այժմ ամեն ինչ անցյալում է, տնակն էլ ապամոնտաժելուց հետո, կվերադարձնենք այն այնտեղ, որտեղից բերել ենք»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Արմինեն:

«Կառուցվող ամեն տան հետ տանտերերի փոխված հոգեվիճակն զգալով` ավելի կարևոր եմ համարում բնակարանաշինության ծրագիրն ու մեր գործընկերությունը: Այս տարիների ընթացքում, հոգեբանորեն կոտրված շատ ընտանիքների ենք հանդիպել: Երբեմն մի քանի սերունդ նույն վագոն-տնակում կամ էլ կիսակառույցում է մեծացել: Ուրախ եմ, որ հիմա այդ ընտանիքների կյանքում դրական տեղաշարժ է արձանագրվել: Եթե մեզ հաջողվել է հուսահատության մեջ հայտնված մարդկանց հոգում արթնացնել հավատը, ապա մեր գործադրած ջանքներն իզուր չեն: Հիմա նրանք պետք է ձգտեն մոռանալ անցյալի դժվարությունները և կառուցեն լավ ապագա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր ժողովրդի կենցաղում, վագոն-տնակների առկայությունը չարիք է դարձել: Տարիներ շարունակ, իրավիճակին ստիպված հարմարվելը շատ է փոխել մարդկանց հոգեբանությունը: Այդ ամենը շտկելու և մեր հայրենակիցներին աջակցելու համար, համարժեք քայլեր էին պետք: Այս ծրագիրն այդ առումով հաջողություն է արձանագրում: Անկախ ժամանակի թելադրած պայմաններից, մեզ հաջողվում է միասին իրականացնել բնակարանաշինության ծրագիրն ու լիարժեք կյանքի վերադարձնել ընտանիքներին»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Վագոն-տնակների ապամոնտաժումը և ընտանիքներին հենման կետ՝ բարեկեցիկ կյանք սկսելու հնարավորություն տալը, կարևոր նպատակ են դարձել:

Վիվա-ՄՏՍը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՄՏՍը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՄՏՍը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՄՏՍն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9