Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 41.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
23/11/2010 15:12
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 41.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 41.1 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 108.7 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ` պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 54.4 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է  -13.3 մլրդ դրամ: 

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 19.5 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից մուտքերը: Մասնավորապես` 20.3 մլրդ դրամ է մուտքագրվել գանձապետական պարտատոմսերի թողարկումից` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 67.7%-ը: Մուրհակների մարման նպատակով ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 1.1%-ով` կազմելով 21.7 մլն դրամ: 772.8 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը: Անցած ժամանակահատվածում ներքին ֆինանսական ակտիվների հաշվին պակասուրդի ֆինանսավորումը կազմել է ավելի քան 34.9 մլրդ դրամ կամ նախատեսվածի 44%-ը: Մասնավորապես` 17.1 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որից 12.2 մլրդ դրամը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից:

Անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 6 մլրդ դրամի վարկեր: Նշված գումարից շուրջ 5.8 մլրդ դրամը տրամադրվել է ՌԴ կողմից ՀՀ 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից, որից 5 մլրդ դրամը հատկացվել է տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով, 350 մլն դրամը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը, 414.2 մլն դրամը` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓՄՁ-ին: 175 մլն դրամ ուղղվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրին` որպես կառավարության համաֆինանսավորում: Շուրջ 99.9 մլն դրամ արտոնյալ պայմաններով տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարության վարկավորման նպատակով: 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է շուրջ 23.9 մլրդ դրամ` նախատեսված 78.7 մլրդ դրամի փոխարեն:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -13.3 մլրդ դրամ` տարեկան ծրագրով նախատեսված 22.2 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` շուրջ 17.5 մլրդ դրամ է կազմել փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորումը, -30.8 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները:

Հաշվետու ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվել են 25.3 մլրդ դրամի վարկային միջոցներ: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է ավելի քան 7.8 մլրդ դրամ, որից  շուրջ  5.4 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 199.3 մլն դրամ` ԳԶՄՀ, 88.7 մլն դրամ` ՎԶԵԲ, 64.4 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 1.1 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 667.6 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 44.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և 285.7 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Անցած ժամանակահատվածում 28.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 93.6 մլն դրամի վճարում, որից 44.8 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է, և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 733.5 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 1.5 մլրդ դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59