Բիզնես

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 106.10+2.62 WTI - 96.67+2.32
COMEX:  GOLD - 4700.20-0.68 SILVER - 75.47-3.11
COMEX:  PLATINUM - 1986.00-2.75
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.78+0.19 EUR/GBP - 1.1673-0.20
FOREX:  EUR/USD - 1.1673-0.20 GBP/USD - 1.3456-0.20
STOCKS RUS:  RTSI - 1166.66+0.58
STOCKS US: DOW JONES - 49310.32-0.36 NASDAQ - 24438.50-0.89
STOCKS US: S&P 500 - 7108.40-0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10457.01-0.19 CAC40 - 8227.32+0.87
STOCKS EUR:  DAX - 24155.45-0.16
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2010»-ԻՆ
24/11/2010 13:57
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2010»-ԻՆ

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2010»ին մասնակցություն է ունեցել Beeline բջջային կապի ավելի քան երկու հազարից ավել բաժանորդ` 2010թի նոյեմբերի 22-ի դրությամբ «Ջուրը կյանք է» ծրագրին տրամադրելով շուրջ մեկ միլիոն դրամ:

««ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում աջակցում է հեռուստամարաթոնի անցկացմանը: Համոզված եմ, որ այս օրերին մեր բաժանորդներն էլ ավելի ակտիվ մասնակցություն կցուցաբերեն` հանուն Հայաստանի պայծառ ապագայի: Ապրելով Հայաստանում և անմիջական շփում ունենալով հայ ժողովրդի հետ վստահաբար կարող եմ ասել, որ այս հեռուստամարաթոնը կհանդիսանա ևս մի ապացույց հայերի միասնական կամքի դրսևորման», – այս կապակցությամբ նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Անչափ ուրախ եմ, որ այս տարի SMS դրամահավաքին մասնակցելու հնարավորություն ստացան նաեւ «ԱրմենՏել»ի բաժանորդները: «ԱրմենՏել»ը, որ նախկինում եղել եւ շարունակում է մնալ մեր նվիրատուն, այժմ էլ նույն հաջողությամբ դարձավ դրամահավաքի կազմակերպման գործում մեր  վստահելի գործընկերը: Հիմնադրամն իրոք միավորում է բոլորին. SMS դրամահավաքին մասնակցում են բջջային կապի հայաստանյան բոլոր երեք օպերատորները»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հեռուստամարաթոն-2010»ը կկայանա նոյեմբերի 25-ին: «8000» կարճ համարի միջոցով SMS դրամահավաքը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը: «8000» կարճ համարից ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

2010թ. մարաթոնը կանցնի «Ջուրը կյանք է» կարգախոսով, նրա հիմնական խնդիրն է. Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի կառուցման ֆինանսավորումը և Հայաստանի Հանրապետության գյուղերի զարգացման ծրագիրը:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63