Աշխարհ

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 413.00+3.00 EUR SELL - 420.00-0.50
OIL:  BRENT - 78.15-0.72 WTI - 74.50-0.94
COMEX:  GOLD - 2780.40+0.74 SILVER - 31.25+0.35
COMEX:  PLATINUM - 979.60+1.42
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 155.29-0.76 EUR/GBP - 1.0447+0.38
FOREX:  EUR/USD - 1.0447+0.38 GBP/USD - 1.2395+0.64
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44565.07+0.92 NASDAQ - 20053.68+0.22
STOCKS US: S&P 500 - 6118.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 39958.87+0.00 TOPIX - 2751.74+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.56+0.00 SSEC - 3230.16+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8565.20+0.23 CAC40 - 7892.61+0.70
STOCKS EUR:  DAX - 21411.53+0.74
24/01/2025  CBA:  USD - 398.97+0.09 GBP - 495.92+4.50
24/01/2025  CBA:  EURO - 418.48+3.25
24/01/2025  CBA:  GOLD - 35201.00-89.00 SILVER - 390.91-4.01
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ
26/11/2010 11:13
Կիսվել

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան, Եվրամիության անդամ երկրների հետ միասին, պատրաստ է ֆինանսական աջակցություն ցույց տալ բյուջետային խնդիրների առջև հայտնված Իռլանդիային: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Բիզնեսի հարցերով նախարար Վինս Քեյբլը` նշելով, որ ներկայումս Մեծ Բրիտանիայի արտահանման ծավալների գերակշիռ մասը բաժին է ընկնում Իռլանդիային, ինչը նշանակում է, որ Իռլանդիայում ստեղծված տնտեսական անկայուն իրավիճակն իր բացասական ազդեցությունը  կարող է թողնել Միացյալ Թագավորության տնտեսության վրա:

Հիշեցնենք, որ Իռլանդիայում ճգնաժամը խորացավ այս տարվա նոյեմբերին: Սկզբնական շրջանում երկրի կառավարությունը հայտարարեց, որ կարող է միայնակ հաղթահարել իր բյուջետային խնդիրները, սակայն հետագայում դիմեց ԱՄՀ և ԵՄ ֆինանսական աջակցությանը: Այսօր այս կառույցների հետ բանակցություններ են ընթանում վարկային միջոցների տրամադրման ուղղությամբ: Նախնական հայտարության համաձայն, վարկի ընդհանուր ծավալը կկազմի 85 մլրդ եվրո:

Իռլանդիայի կառավարությունն արդեն մշակել է բյուջետային ծախսերի կրճատման նոր նախագիծ: Առաջիկա չորս տարիներին Իռլանդիայի կառավարությունը մտադիր է կրճատել երկրի բյուջեի պակասուրդը 15 մլրդ եվրոյով:  Նոր մշակված ռազմավարության շնորհիվ Իռլանդիան մտադիր է երկրի բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 3% մակարդակին:

Նշենք, որ ընթացիկ տարվա արդյունքներով Իռլանդիայի բյուջեի պակասուրդն, ըստ կանխատեսումների, կարող է հատել երկրի ՀՆԱ-ի 22% մակարդակը, ինչը ԵՄ-ի համար ռեկորդային ցուցանիշ է:

AMP
24/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.97
+0.09
Եվրո (EUR)
418.48
+3.25
Ռուբլի (RUR)
4.07
+0.04
Լարի (GEL)
138.43
-1.13
35201.00
-89.00
Արծաթ
390.91
-4.01