Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՍԱՏՄ. Տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ
09/07/2021 14:56
Կիսվել

ՍԱՏՄ. Տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին:

Կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը և պահման պայմանները լավագույնս համապատասխանում են Հայաստանի և Արցախի բնակլիմայական պայմաններին: Դրանք տրամադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերներին:

Ֆրանսուա Տահոնն իր երախտագիտությունն է հայտնել ՍԱՏՄ կողմից երկու երկրների հավաստագրերի համաձայնեցման, ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման հարցում դրսևորած պատրաստակամության, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի պարզ ու արագ անցկացման համար: «Բոլոր ընթացակարգերը հստակեցվել և համաձայնեցվել են 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում», – ասել է ROM Selection ընկերության տնօրենը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ, տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում, բոլոր տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար ու բարվոք պայմաններ, ինչը կնպաստի երկրում պարենային անվտանգության ապահովմանը՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերն ու պահանջները:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «ՏԿ Ագրո» խորհրդատվական ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը և Բլանշ ցեղատեսակի ոչխարի բուծմամբ զբաղվող Բերնարդ Դելաբրեն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52