Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ucom. Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ վիրավորել են ընկերության աշխատակիցներին
13/07/2021 16:22
Կիսվել

Ucom. Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ վիրավորել են ընկերության աշխատակիցներին

Հետընտրական շրջանում «Յուքոմ» ՓԲ (Ucom) ընկերությունը մի շարք կուսակցություններից ու դաշինքներից դիմումներ է ստացել՝ 1500 ընտրատեղամասերից իրականացված քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման տեսանյութերն ստանալու կապակցությամբ։ Ընկերությունն այդ մասին հայտարարություն է տարածել:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ու համապատասխան կրիչների ներկայացման դեպքում՝ «Յուքոմ» ընկերությունը հնարավոր առավելագույն արագությամբ բոլոր դիմումատուներին տրամադրել է պահանջվող տեսագրությունները։ Ավելին, որոշ դեպքերում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ԿԸՀ-ի թույլտվությունն ստանալուց հետո, Ընկերությունն իր նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների և դաշինքների համար ապահովել է իր թվային շտեմարանից անհրաժեշտ տեղեկատվության անսահմանափակ ներբեռնման հնարավորությունը։

Չնայած խնդրո առարկա տեղեկատվության տրամադրման նպատակով Ընկերության կողմից գործադրված ջանքերին, ցավոք, արձանագրվել են դեպքեր, երբ դիմումատուները, ինչպես Ընկերության աշխատակիցներին զանգելու ընթացքում, այնպես էլ առցանց ելույթներում թույլ են տվել ակնհայտ և անհիմն վիրավորանք պարունակող արտահայտություններ:

Ընկերության համար սկզբունքային նշանակություն ունի իր և, մասնավորապես, իր աշխա­տակիցների բարի համբավը։ Ընկերությունը չի հանդուրժելու դրանց արատավորման որևէ փորձ՝ առավել ևս այնպիսի դեպքերում, երբ Ընկերությունն ստացված խնդրանքի բավարարման ուղղությամբ արել է ավելին, քան անհրաժեշտ է եղել։ Հորդորում ենք այսուհետ Ընկերության ու աշխատակիցների հասցեին արտահայտվելիս մնալ էթիկայի և բարեկրթության դաշտում՝ դրանով հանդերձ նպաստելով գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75