Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Հայաստանի ֆոնդային բորսայի 2021-ի առաջին կիսամյակն ամփոփ 
14/07/2021 17:42
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսայի 2021-ի առաջին կիսամյակն ամփոփ 

Հայաստանի ֆոնդային բորսայի առաջին կիսամյակի ամփոփ տվյալները 2019-2021 թվականների ընթացքում ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալի համեմատական աճ։

Պետական պարտատոմսերի առևտրի ընդհանուր ծավալն առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 30,7 մլրդ դրամ՝ 2019-ի համեմատ գրանցելով 27% աճ, իսկ 2020-ի համեմատ՝ 46% անկում։ Պետական պարտատոմսերով կնքվել է 407 գործարք։

Պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատել է 1 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 35%-ով։ Պետական պարտատոմսերով գործարքների քանակը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 95%-ով։ 

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալը պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի առաջին կիսամյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 488 մլրդ դրամ, որը 31%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Առևտրի ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 11%-ով՝ անցնելով 16 մլրդ դրամի շեմը։ 2018 թ․-ի առաջին կիսամյակի համեմատ 2021 թ․-ի ցուցանիշն աճել է ավելի քան 2 անգամ։ Գործարքների քանակը գրեթե հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, իսկ գործարքների միջին ծավալն աճել է 11%-ով։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 109-ի։

Ռեպո գործարքների՝արդյունավետ ֆինանսական գործիք լինելու մասին վկայում է այն հանգամանքը, որ 2018 թվականի առաջին եռամսյակում գործարքների ընդհանուր ծավալը կազմում էր  մոտ 1,7 մլրդ դրամ, իսկ այսօր այն գրեթե 8 անգամ ավելին է և կազմում է 14 մլրդ դրամ։  Այս ցուցանիշը 16%-ով ավելի բարձր է նախորդ տարվա կիսամյակի ցուցանիշից, իսկ 2019 թ․-ի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 4 անգամ։

Ռեպո գործարքների քանակը նախորդ տարվա I կիսամյակի համեմատ աճել է 32%-ով, իսկ գործարքների միջին ծավալը՝ 12%-ով։ 

Բաժնետոմսերի առևտրի ծավալն առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է՝ հասնելով 116 մլն դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 7%-ով՝ հասնելով 159 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 9 անգամ՝ հասնելով 146-ի։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25