ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 01/12/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.34 դրամով և կազմել 358.73 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.89 դրամով և կազմել 468.75 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 11.38 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.06 դրամով և կազմել 560.59 դրամ մեկ ֆունտի դիմաց: