01/12/2010 17:36
BEELINE ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԻ «096» ԿՈԴՈՎ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՑ
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է “096” կոդովBeeline բջջային ցանցի հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերությունից` հեռախոսահամարը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այն հաճախորդներն, ովքեր www.beeline.am կայքում լրացրել են “096” կոդով հեռախոսահամար գրանցելու համապատասխան հայտը, կարող են ձեռք բերել ամրագրած համարը մինչև 2010թ-ի դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում գնելով բջջային հեռախոս հաճախորդը կստանա նվեր «գեղեցիկ համար». 100000 դրամից ցածր արժողությամբ բջջային հեռախոս գնելու դեպքում` նվեր «արծաթե» հեռախոսահամար, իսկ 100000 դրամ և ավելի բարձր արժողությամբ` «ոսկե» հեռախոսահամար:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
Արծաթ
743.09
-18.46
10:53 26/09/26
10:33 26/09/26
17:46 25/09/26
