03/12/2010 16:51
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ԶՍՊՎԱԾ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Չինաստանի իշխանությունները հայտարարել են 2011թ.-ին համեմատաբար ազատ դրամավարկային քաղաքականությունից ավելի զսպված քաղաքակնության անցման մասին: Նման որոշում է ընդունվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի նիստի ընթացքում:
Այս որոշումը կարելի դիտել որպես Չինաստանի Ազգային բանկի նոյեմբերի 19 որոշման տրամաբանական շարունակություն: Այդ որոշմամբ նախատեսվում էր բանկային ակտիվների պարտադիր պահուստավորման նորմայի 50 բազիսային կետով կամ 0.5 տոկոսային կետով բարձրացում, որը այս տարվա ընթացքում արդեն 5-րդ բարձրացումն է:
Դրույքաչափերի հերթական թանկացումը վերլուծաբանները կապում են արժեզրկման վտանգների հետ: Պեկինը դժգոհ է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգից, որը նոյեմբերի սկզբին 600 միլիարդ արժողությամբ գանձապետական պարտատոմսեր հետգնման որոշում կայացրեց: ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներ բացթողնված նոր փողերը կհոսեն զարգացող երկրների շուկաներ, այդ թվում Չինաստան: Նման քաղաքականությունը կնպաստի Չինաստանում գնաճի արագացմանը և արժեթղթերի ու անշարժ գույքի շուկաներում գնային «փուչիկների» առաջացմանը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
