
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՏԱՐԵԿԱՆ 300 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿՈՒՂՂԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Առաջիկա հինգ տարիներին Չինաստանը մտադիր է բարձր տեխնոլոգիաների հետ կապված ոլորտներում տարեկան ներդնել շուրջ 2 տրիլիոն յուան (300 մլրդ դոլար): China Daily պարբերականի փոխանցմամբ` Չինաստանի կառավարությունն արդեն իսկ ընտրել է այն հիմնական յոթ ռազմավարական նշանակության ոլորտներն, ուր ուղղվելու են երկրում ՏՏ ոլորտը խթանելու համար առանձնացված գումարները:
Նախատեսվում է, որ 2011-2015 թվականններին Չինաստանի կառավարությունը կաջակցի մասնավորապես այնպիսի ոլորտների զարգացմանն, ինչպիսին է մասնավորապես այլընտրանքային էներգետիկան, բիոտեխնոլոգիան, նոր սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն: