Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂ ՉԻ ՏՊՈՒՄ
06/12/2010 12:18
Կիսվել

ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂ ՉԻ ՏՊՈՒՄ

ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը փող չի տպում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում: «Գոյություն ունի միֆ, որ այսօր ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ողջ գործունեությունը կապված է փող տպելու հետ: Մենք փող չենք տպում: Շրջանառության մեջ փողի քանակը չի փոփոխվում: Դրամային զանգվածը պահպանվում է հնարավորինս անփոփոխ մակարդակում», – պարզաբանել է Բեն Բերնանկեն:

ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավարի խոսքերով` գնաճի տեմպերի կտրուկ աճի դեպքում ԱՄՆ կառավարությունը կարող է դիմել իր դրամավարկային այլ գործիքների օգնությանը` բարձրացնելով հաշվարկային տոկոսադրույքը մինչև 15% և ապահովելով բանկերի իրացվելության անհրաժեշտ մակարդակ, սակայն, Բեն Բերնանկեի համոզմամբ, դեռ նման քայլի անհրաժեշտությունը չկա:

Հիշեցնենք, որ մինչ այս մի շարք լրատվամիջոցներ ԱՄՆ կառավարության մեկնարկած, այսպես կոչված, «քանակական ճնշման» երկրորդ փուլն անվանել էին «փող տպելու» քաղաքականությունը:

Բանն այն է, որ ԱՄՆ կառավարության մշակած նախագծի համաձայն,  մինչև 2011 թվականի երկրորդ եռամսյակ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը ամերիկյան երկարաժամկետ պարտատոմսերի գնմանը կհատկացնի շուրջ 600 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ ամսական ամերիկյան տնտեսություն «կներարկվի» միջինում 75 մլրդ դոլար:

Իր այս քաղաքականությամբ ամերիկյան կառավարությունը մտադիր է արագացնել տնտեսության վերականգնման գործընթացը և նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98