
06/12/2010 15:05
ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
2010 թվականի առաջին տաս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 219,5 մլն դոլար: Այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 97,3%-ով: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել էր 111,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 23.6%-ով և կազմել 515,9 մլն դոլար:
30/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.47
+0.15
Եվրո (EUR)
450.83
+0.6
Ռուբլի (RUR)
4.8983
+0.005
Լարի (GEL)
141.25
+0.14
Արծաթ
444.75
-7.36
11:44 01/07/25
10:50 01/07/25
10:30 01/07/25