06/12/2010 15:24
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ – ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆ ԵՎՐԱԳՈՏՈՒՑ
Ըստ ամերիկացի վերլուծաբանների` Հունաստանն, Իռլանդիան, Իսպանիան և Պորտուգալիան պետք է կամավոր դուրս գան Եվրագոտու կազմից` խուսափելու համար լայնամասշտաբ բանկային ճգնաժամից: Մասնավորապես, Վաշինգտոնի Ամերիկյան գործարարության ինստիտուտի տնտեսագետ Դեսմոնդ Լախմանի զեկույցում ասվում է, որ ուշ թե շուտ այս չորս երկրները ստիպված են լինելու դուրս գալ Եվրագոտուց: Այս երկրներից յուրաքանչյուրի հավանական դեֆոլտը կունենա վարակիչ ազդեցություն մյուս երկրների համար և կբերի նրանց հեռացմանը եվրոյի գոտուց:
Ըստ վերլուծաբանի, այս երկրների պարտքային խնդիրները վաղուց կրում են խրոնիկ բնույթ: Հունաստանն,Իռլանդիան,Իսպանիան, Պորտուգալիան և ողջ եվրոպական բանկային համակարգը կախված է ֆինանսական միջոցների արտաքին ներարկումներից: Բավական է դադարեցնել ֆինանսական ներարկումները ու այս երկրները անկում կապրեն` իրենց հետ տանելով ողջ ֆինանսական համակարգը:
Դ.Լախմանի խոսքերով, այս երկրները, կրելով եվրոյի զսպաշապիկը, չեն կարող իրականացնել արժույթի դևալվացիա` նպատակ հետապնդելով վերականգնել իրենց կորուստները, խթանել արտահանումը և մեղմել ծախսերի կրճատման քաղաքականության բացասական ազդեցություն տնտեսության վրա:
Միևնույն ժամանակ, Lախմանի գնահատմամբ, ԵՄ և ԱՄՀ-ը չեն ների Հունաստանի,Իռլանդիայի,Իսպանիայի և Պորտուգալիայի չափազանց մեծ պարտքերը: Այս ամենից տնտեսագետը եզրակացնում է, որ այս երկրները ստիպված են համակերպվել և սկսել Եվրոգոտուց դուրս գալու բանակցություններ:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
10:50 30/09/26
10:31 30/09/26
18:03 29/09/26
