Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ 
26/07/2021 17:06
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ 

Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր մարզերում: Գործընկեր կազմակերպությունների հետ, տարիների հետևողական աշխատանքի արդյունքում, լուծվում են կարևոր խնդիրներ: Դրանցից մեկը գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումն է: 

Թեև համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված, ավելի քան մեկ տարի, փոխվել է աշխատանքների համակարգման մեխանիզմը, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), իրականացնում են իրենց առջև դրված նպատակն ու ապահովում ծրագրերի արդյունավետ ընթացքը: Գործընկեր կազմակերպություններին դա հաջողվել է անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղում տեղակայվել է լուսավորության ժամանակակից համակարգ: Տեղադրվել է 39 ԼԵԴ լուսարձակ՝ ապահովելով շուրջ 1500 մետր երկարությամբ ճանապարհի լուսավորություն։ Ծրագրով լուսավորվել են բնակավայրի կենտրոնական և երկրորդային  2 փողոցները։ Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվան բնակավայրի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը և բնակիչներ: 

«Սահմանապահ և հեռավոր գյուղերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Այսպիսի ծրագրերի շնորհիվ մեզ հաջողվում է գոնե մասամբ մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև առկա զարգացման տարբերությունը: Մեր գործընկերները երբեմն զրոյից են կատարում աշխատանքը, երբեմն էլ մաշված ու հին ենթակառուցվածքները փոխարինում են նորերով: Նման համակարգերի գործարկումը կարևոր աջակցություն է հեռավոր գյուղերի համար: Սահմանին ապրողներն զգում են, որ իրենք մենակ չեն, իսկ համայնքների փոքր բյուջեն ծախսվում է ավելի արդյունավետ: Այս տարի ևս մենք լինելու ենք նման համայնքների կողքին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկերները նախատեսում են ժամանակակից համակարգերի տեղակայման և գործարկման աշխատանքներ իրականացնել նաև ընթացիկ տարում: Դրանք կարևոր են և՛ մարդկանց անվտանգության և՛ բնապահպանական, և՛ համայնքային ծախսերի կրճատման համար:

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Դրա շնորհիվ կլուսավորվի շուրջ 1200 մետր երկարությամբ ճանապարհ։ Առաջնահերթությունը դարձյալ տրվելու է սահմանին հարող թաղամասերի լուսավորությանը։ Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները շուտով կմեկնարկեն։ 

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Վիվա–ՄՏՍ–ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա–ՄՏՍ–ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա–ՄՏՍ–ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա–ՄՏՍ–ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ–ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ–ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08