07/12/2010 15:40
ԱՄՆ-Ի ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ» CITI GROUP-ԻՑ` ԱՇԽԱՏԵԼՈՎ 12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան իշխանությունները ամբողջությամբ դուրս են գալիս Citi Group-ի կապիտալից` վաճառելով պետությանը պատկանող 2.4 միլիարդ բաժնետոմսերը` յուրաքանչյուրը 4.35 դոլար արժողությամբ: Այս փաթեթի վաճառքից ԱՄՆ կառավարությունը կապահովի 10.5 միլիարդ դոլարի մուտք:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Citi Group-ին ճգնաժամից փրկելու ճանապարհին աշխատել է 12 միլիարդ դոլար, որից 6.85 միլիարդ դոլարը` սովորական բաժնետոմսերի վաճառքից, մնացած մասը` որպես դիվիդենտներ, որը երկրի ֆինանսների նախարարությունը ստացել է 2008թ.-ից:
Նշենք, որ բաժնետոմսերը գնվել էին 3.25 դոլարով և վաճառվել միջինը` 4.11 դոլարով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
