ԺԱՆ-ԿԼՈԴ ՅՈՒՆԿԵՐ – ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ ԵՄ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ
Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում անցկացված Եվրագոտու 16 երկրների ֆինանսների նախարարների համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ կարիք չկա մեծացնել եվրոպական կայունացման հիմնադրամը և ավելացրել, որ Եվրագոտու երկրների իշխանությունները կանեն ամեն-ինչ` պահպանելու համար ԵՄ-ի ֆինանսական կայունությունը: Նրա խոսքերով` ԵՄ-ն ունի բավականաչափ միջոցներ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար:
Ներկա պահին Եվրամիության կայունացման հիմնադրամը կազմում է մոտ 750 միլիարդ եվրո: