09/12/2010 12:51
ՉԻՆԱՍՏԱՆ – «ԹԱՆԿ» ԴՈԼԱՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ
Չիանաստանի Ազգային բանկի ներկայացուցիչ Լի Դաոկուեյի կարծիքով` ներկա պահին շուկայի մասնակիցների ուշադրությունը սևեռված է Եվրամիության խնդիրների վրա, և մոտակա 6-12 ամիսների ընթացքում իրավիճակը կտրուկ չի փոխվի: Սակայն, ըստ չինացի տնտեսագետի, ամենաուշը 1-2 տարի հետո, երբ պարտքերի հետ կապված իրավիճակը Եվրամիությունում կկայունանա, կսկսվի ԱՄՆ դոլարի և պետական պարտատոմսերի գների կտրուկ անկում, ինչը պայմանավորված կլինի այն պարզ հանգամանքով, որ ԱՄՆ –ի ֆինանսական խնդիրները շատ ավելի լուրջ են:
Պետք է նշել, որ նման սցենարի իրականացման դեպքում բոլորից շատ կտուժի Չինաստանը: Վերջինիս 2.6 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով արժութային պահուստների մեկ երրորդը կազմում են ամերիկյան դոլարը և ԱՄՆ պետական պարտատոմսերը:
Վերլուծաբան Ստիվեն Խեսը գտնում է, որ առաջիկա 1-2 տարում ԱՄՆ-ի հեղինակությանը ոչինչ չի սպառնում: Կանխատեսել, թե ինչ կլինի երկու տարի հետո դեռ հնարավոր չէ, քանի որ առաջիկա երկու տարիները քաղաքական տեսանկյունից կլինեն շատ լարված և պարզ չէ, թե իշխանությունները ինչ որոշումներ կկայացնեն:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
