09/12/2010 15:13
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 11.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆՈՎ
Աշխարհի ամենաթանկ տպագիր գիրքը վաճառվել է երեքշաբթի Լոնդոնի աուկցիոնում` 11.5 միլիոն դոլարով: Աշխարհի ամենաթանկ տպագիր գիրքը` Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները», գնել է կոլեկցիոներ Մայքլ Թոուլմեյկը:
Քառհատորյակը ստեղծվել է 1827թ.-1838թ.: Այն պարունակում է 435 ձեռքով նկարված թռչունների բնական մեծությամբ պատկերներ (մեկ էջի չափսերն են`97 և 64 սմ): Հրատարակության առանձնահատկություն ոչ միայն բարձր գեղարվեստական արժեքն է,այլև գիտական բարձր ճշգրտությունը: Թողարկվել է գրքի 170 օրինակ, որոնցից պահպանվել է 122-ը:
Մինչ այդ ամենաթանկ «Ամերիկայի թռչունները» վաճառվել էր 2000թ.-ին` Christie”s աճուրդում` 8.8միլիոն դոլարով: Այս գնել էր Քաթարի շեյխ Սաուդու բեն Մուհամեդ բեն Ալիատ-Տանին:
10/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.82
+0.16
Եվրո (EUR)
444.21
-0.19
Ռուբլի (RUR)
4.9178
-0.0556
Լարի (GEL)
141.6
+0.01
Արծաթ
719.73
+3.43
17:42 10/12/25
10:52 10/12/25
