09/12/2010 15:42
VISA-ԻՆ ԿԴԱՏԵՆ WIKILEAKS-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իսլանդյան DataCell ընկերությունը մտադրվել է դատի տալ Visa-ին` WIKILEAKS-ին ուղղված վճարումները արգելափակելու համար:
DataCell-ը դեռ դեկտեմբերի 7-ին էր դիմել Visa և MasterCard համակարգերին` WIKILEAKS-ին ուղղված վճարումները արգելափակելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ընկերությունը հայտարարել է, որ կփորձի փոխել Visa-ի ու MasterCard-ի որոշումները, և կանի ամեն ինչ WikiLeaks-ին օգնելու համար: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ վճարումների արգելափակումը քաղաքական քայլ է:
Մինչ այդ հակերները գրոհել էին MasterCard-ի կայքը` դժգոհելով նրա գործողություններից: Հակերները հայտարարել էին, որ այդ կերպ նրանք պայքարում են ազատ ինտերնետի համար:
Հակերները գրոհել էին նաև PayPal-ի կայքը` WIKILEAKS-ին ուղղված վճարումները արգելափակելու համար և Շվեյցարական PostFinance բանկի կայքը` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հաշիվը արգելափակելու համար:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
