09/12/2010 15:55
BANK OF AMERICA-Ն ԿՎՃԱՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ` ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային բանկը` Bank of America-ն (BofA), կվճարի 200 միլիոն դոլար արժեթղթերի հետ իրականացված մեքենայությունների համար: Այդ գումարից 36 միլիոնը կվճարի ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) , 25միլիոնը` հարկային տեսչություն, իսկ մնացած գումարը կստանան խաբված ներդրողները:
Պետք է նշել, որ այս տարի հուլիսին ևս Bank of America վճարել էր SEC-ին 150 միլիոն դոլար` Merrill Lynch ներդրումային բանկի գնման վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելու համար, իսկ նախորդ տարի վճարել էր SEC-ին 33 միլիոն դոլար` ներդրողներին շփոթության մեջ գցելու համար:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
