Այլ Լուրեր

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
ՀԺՄ. ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն
05/08/2021 20:34
Կիսվել

ՀԺՄ. ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն

Ազգային ժողովի ղեկավարության ապօրինի որոշմամբ, օգոստոսի 5-ից արգելվել է Panorama.am հրատարակության լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։

Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն և իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիլիան Գալստյանը Panorama.am-ում հրապարակել է խորհրդարանում անվտանգության միջոցառումների վերաբերյալ լուսանկարների շարք, որը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում՝ առիթ դառնալով իշխանություններին ուղղված հերթական քննադատությունների համար։

Լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումն Ազգային ժողովի ղեկավարությունը հիմնավարում է նրանով, թե իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ-անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը,  տեսանկարահանելը, լուսանկարելը»։

Ուշագրավ է, որ տվյալ իրավական ակտին վկայաբերող կետն ավելացվել է դեռ ԱԺ նախագահ չդարձած Ալեն Սիմոնյանի կողմից հուլիսի 30-ին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 27-30-ը մեկնել է արձակուրդ, իսկ Ալեն Սիմոնյանին հանձնարարվել է այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը։
Իրականում, սակայն, անիմաստ է տեղի ունեցածի բացատրություններ փնտրել իրավական կարգավորումներում, քանի որ կատարվածն ազատ խոսքի ու լրատվամիջոցների գործունեության դեմ ուղղված իշխանությունների հետևողական գործողությունների արտահայտության ևս մեկ օրինակ է։

Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր Ազգային ժողովի ղեկավարությունը ձեռնարկել է բազմաթիվ քայլեր, որոնք առանձին-առանձին և ընդհանրության մեջ ուղղված են Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն։

Մասնավորապես, խորհրդարանում տեղակայված անվտանգության ծառայությունների անհաշվելի աշխատակիցներն արգելում են լրագրողների տեղաշարժը հատկապես դեպի ԱԺ շենքի այն հատվածները, որոնցում գտնվում են իշխող խմբակցության պատգամավորների աշխատասենյակները։ Արվում է ամեն ինչ պատգամավորների հետ լրագրողների հաղորդակցությունը սահմանափակելու, գործնականում բացառելու համար։

Բոլոր այս գործողություններն ուղղված են խոսքի ու մամուլի ազատության սահմանափակմանը և հնարավորություն չեն տալիս չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ամբողջությամբ ու համակողմանիորեն լուսաբանել իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ խորհրդարանի աշխատանքները՝ լրջագույն վնաս հասցնելով անկյունաքարային ժողովրդավարական այնպիսի արժեքների իրացմանը, ինչպիսիք են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Խորհրդարանի ղեկավարությունն այս բոլոր գործողությունները քողարկում է ամենատարբեր իրավական ակտերով, ներքին իրավակարգավորումներով, որոնք, սակայն, հակասում են Սահմանադրության ոգուն ու տրամաբանությանը՝ խոչընդոտելով քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքի ապահովմանն ուղղված՝ լրագրողների գործունեությանը։

Panorama.am հրատարակության լուսանկարչի նկատմամբ կիրառված ապօրինի սահմանափակումն իշխանությունների որդեգրած այդ հակաժողովրդավարական գործելաոճի ընդամենը մեկ դրսևորումն է, սակայն դատելով խորհրդարանի ղեկավարության վարքագծից, առաջիկայում նման դրսևորումները բազմապատկվելու են։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված խորհրդարանի ղեկավարության գործողությունները՝ պահանջելով անհապաղ վերացնել լրագրողի բնականոն աշխատանքի խաթարմանն ուղղված բոլոր խոչընդոտները։

Միևնույն ժամանակ, Ժուռնալիստների միությունը մամուլի դեմ ուղղված այս անթույլատրելի գործողությունների առթիվ հերթական անգամ հրավիրում է միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության դիրքերից հանդես եկող՝ Հայաստանում գործող դեսպանատների ուշադրությունը՝ կոչ անելով հանդես գալ համարժեք գնահատականներով և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացները կանխելու համար։

Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյան

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46