10/12/2010 17:02
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՆ
Չինաստանի Ազգային բանկն այսօր` դեկտեմբերի 10-ին, հայտարարել է, որ դեկտեմբերի 20-ից 0.5%-ով բարձրացվելու են բանկերի պարտադիր պահուստավորման նորման: Մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ բարձրացումն է:
Բարձրացման հիմնական նպատակը գնաճի տեմպերի զսպումն է: Հոկտեմբերին այն կազմել է 4.4%: Նոյեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն կհրապարակվել, բայց որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այն կկազմի 4.7-4.8%:
Չնայած պարտադիր պահուստավորման նորմայի անընդհատ բարձրացմանը` Չինաստանի իշխանություններին չի հաջողվում պահել վարկավորման պլանավորված ծավալները: Այս տարվա համար նախատեսվել էր 7.5 տրիլիոն յուանի (1.1տրիլիոն դոլարի) վարկերի տրամադրում, բայց արդեն հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով այն կազմել է 6.88 տրիլիոն յուան: Տարվա համար կանխատեսվում է պլանավորվածից բարձր ցուցանիշ:
04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
Արծաթ
567.39
-12.88
