ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին, որտեղ քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը, անվտանգության մակարդակի առավել բարձրացմանը, մի շարք ուղղություններով համագործակցությանն ու համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:
ԱՊՀ-ում նախագահությունը 2011թ. ստանձնել է Տաջիկստանը: Որոշվել է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2011թ. սեպտեմբերին Դուշանբեում, իսկ ոչ պաշտոնական գագաթնաժողովը` հաջորդ տարեվերջին Մոսկվայում:
Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան: