ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԼՂՀ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ԼՂՀ կատարած այցի ընթացքում դեկտեմբերի 11-ին հանդիպում են ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջև համագործակցությանը և համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր: